Երևանում բազմաբնակարանները ախտահանվում են նոր, արդյունավետ սարքերով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները։ Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում:
«Երևանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման համար ձեռք է բերել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրել է կառավարման մարմիններին (համատիրություններին): Իսկ Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը երեկվանից ախտահանվում են նոր՝ ավելի արդյունավետ եղանակով»,- նշվում է տարածված հայտարարության մեջ՝ տեսանյութ հրապարկելուն կից:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են երևանյան Նոր Նորք թաղամասում հատուկ պաշտպանիչ հանդերձանքով երկու մարդ բազմաբնակարան շենքի շքամուտքն ախտահանում հատուկ ախտահանիչ գոլորշիով:
Ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 833 դեպք: -0-

