Երևանում ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

20.07.2020, 13:40
Երևանում ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները
Երևանում ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․ /Նովոստի-արմենիա/․ Երևանում ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ 2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվել էն առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվել են ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։

Սակայն կարճ ժամանակ անց գրատնակները դադարեցին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակում հայտնվեցին բջջային հեռախոսներ։

«Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով բոլոր կրպակներն ապամոնտաժվել են»,- ասվում է գրառման մեջ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայություը հայտնում է, որ բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարն, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։-0-