Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կվերականգնվի` հատուկ կանոնների պահպանմամբ

15.05.2020, 13:44
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կվերականգնվի` հատուկ կանոնների պահպանմամբ
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կվերականգնվի` հատուկ կանոնների պահպանմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես` վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշում է «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի քարտուղար Տաթևեիկ Խաչատրյանը, Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

«Սպասասրահներում   նշանակվելու   են   ուղևորների   նստեցման և իջեցման   համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղևորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը»,- հայտնել է նա:

Տաթևիկ Խաչատրյանը նաև ընդգծել է, որ մետրոպոլիտենի նախասրահներում և բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:-0-