Որոշ դեղորայք կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսի դեպքում․ Ֆրանսիայի ԱՆ

15.03.2020, 11:53
Որոշ դեղորայք կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսի դեպքում․ Ֆրանսիայի ԱՆ
Որոշ դեղորայք կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսի դեպքում․ Ֆրանսիայի ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոր տեսակի կորոնավիրուս ունեցող հիվանդի վիճակը կարող է լրջորեն վատթարանալ հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումից, ինչպիսիք են `իբուպրոֆենը կամ կորտիզոնը, գրել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը իր Twitter-յան էջում:

Ինչպես գրում է « Իզվեստիա »-ն , նախարարը խորհուրդ է տվել կորոնավիրուսով հիվանդժամանակ ջերմելու դեպքում պարացետամոլ ընդունել: Վերանը նաև հորդորել է չզբաղվել ինքնաբուժությամբ և ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցները:
Ֆրանսիայում մարտի 14-ին կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4499-ի, մահացել է 91-ը։

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 130 երկրներում, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսային վարակը, գրանցվել է գրեթե 157 հազար վարակման դեպք, մահացել է ավելի քան 5,8 հազար մարդ: - 0-