Ուկրաինայում սոխը, սխտորը և խոզի ճարպը համարում են կորոնավիրուսի բուժման համար լավագույն միջոցներ
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդում սոխը, խոզի ճարպը և սխտորը կորոնավիրուսի բուժման համար լավագույն միջոցներ են անվանել, հաղորդում է yandex.ru-ն:
Ուկրաինացիներին խորհուրդ են տալիս կորոնավիրուսից պաշտպանվել սոխի, խոզի ճարպի և սխտորի օգնությամբ: Այս խորհուրդը երկրի բնակիչներին տվել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչու են դեղատներում բացակայում բժշկական դիմակները, և ինչ վիճակում է գտնվում դեղորայքը դեղատնային ցանցերում:
«Ես մեկ բան կասեմ. կորոնավիրուսից լավագույն դեղը՝ սոխն է, սխտորը և խոզի ճարպը»,- անսպասելիորեն հայտնել է Դանիլովը:
Ընդ որում նա քաղաքացիներին խորհուրդ է տալիս «չբուժվել» ալկոհոլով՝ պատճառաբանելով, որ «օղին դեղ չէ»:
Կորոնավիրուսից պատվաստանյութ աշխարհում դեռ գոյություն չունի: Աշխարհում ամերիկացիներն են առաջինը ձեռնամուխ եղել «պատվաստանյութի հավակնորդի» փորձարկմանը մարդկանց վրա: Մարդկությունը նոր հիվանդությունից իմունիտետ նույնպես չունի, քանի դեռ միակ բանը, որ կարելի է անել՝ ինքն իրեն պաշտպանելու համար՝ հիգիենայի կանոնների պահպանումն է՝ ձեռքերը լվանալը, կեղտոտ ձեռքերով աչքերին, բերանին ու քթին չկպնելը: -0-