ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-յան էջում հրապարակել է տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարի ՀՀ առողջապահական համակարգի մասին:
Загружается новость ... "Лево"
«Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը»,- նշել է Թորոսյանը:
Այսօրվա դրությամբ արդեն 9 բժշկական կենտրոններ ներգրավված են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Կորոնավիրուսային հիվանդության բուժումն իրականացվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կնետրոնում, Հայաստանի ոստիկնաության բժշկական վարչության հոսպիտալում, Արտաշատի բժշկական կենտրոնում, Կապանի բժշկական կենտրոնում, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցւմ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում: Բժշկական կենտրոնները հագեցած են անհրաժեշը բոլոր բժշկական սարքավորումներով ախտորոշման, լաբորատոր հետազոտությունների և բուժման համար, բժշկական անձնակազմն անցել է կարճաժամկետ վերապատրաստում:
Ավելի վաղ հաղորդվել էր, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 10 օրում նոր մեկուսարանների 14 մոդուլների կառուցման ավարտի մասին:
Ապրիլի 12–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 1013 դեպք, բուժվել է 197 մարդ, փաստացի բուժվում են՝ 803-ը, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–