Թորոսյան. կորոնավիրուսի 2386 դեպքից 320-ն արձանագրվել է բուժաշխատողների մոտ (ՖՈՏՈ)

03.05.2020, 12:45
Թորոսյան. կորոնավիրուսի 2386 դեպքից 320-ն արձանագրվել է բուժաշխատողների մոտ. ՖՈՏՈ

Թորոսյան. կորոնավիրուսի 2386 դեպքից 320-ն արձանագրվել է բուժաշխատողների մոտ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով 2386 հիվանդների շրջանում 320-ը՝ բուժաշխատողներն են:

Загружается новость ... "Лево"

«Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է»,- նշել է նախարարն իր Facebook-յան էջում:

«Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել»,- ընդգծել է նա:

Նախարարը նաև հայտնել է, որ մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։

«Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»,- հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:-0-