«Սպայկա»–ն Ամերիաբանկի հետ գործակցության արդյունքում 300 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսությունում

04.03.2019, 17:09
«Սպայկա» ընկերությունը 10 տարիների ընթացքում 300 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսությունում։
«Սպայկա»–ն Ամերիաբանկի հետ գործակցության արդյունքում 300 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսությունում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Սպայկա» ընկերությունը 10 տարիների ընթացքում 300 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսությունում։ Այդ տարիներին նրա գլխավոր գործընկերն Ամերիաբանկն էր։ Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Դա այն բանկն է, որն ամենասկզբից հավատաց մեր ծրագրերին։ Մենք ստացել էինք նախագծային ֆինանսավորում, որն արտառոց է Հայաստանի համար, և դրա շնորհիվ ընկերությունը սկզբնական փուլում կարողացավ ապահովել արագ աճ։ Այսօրվա դրությամբմենք շարունակում ենք սերտորեն աշխատել Ամերիաբանկի հետ»,– ասաց «Սպայկա» ընկերության փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։


Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքնրով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

«Սպայկա» հայկական առաջադար բեռնափոխադրող ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, զբաղվում է Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա մրգերի և բանջարեղենի արտահանմամբ 2007 թվականից։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է փաթեթների, այդ թվում` փրփրացված պոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ -0-