Ռուս վարակաբանը հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մոտավոր ժամկետները

25.03.2020, 11:43
Ռուս վարակաբանը հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մոտավոր ժամկետները
Ռուս վարակաբանը հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մոտավոր ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսի համավարակը, լավագույն դեպքում, կնվազի ամռանը, իսկ վատագույն դեպքում կմնա Ռուսաստանում ևս մեկ սեզոն։ Այսպես է կարծում վարակաբան, Հեռավոր Արևելյան դաշնային համալսարանի կենսաբժշկության դպրոցի միկրոօրգանիզմների էկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Միխայիլ Շելկանովը։

«Լավագույն տարբերակն, ամեն դեպքում, այն է, որ ամառային շրջանի գալով՝ մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերներին կհաջողվի հսկողության տակ վերցնել այս իրավիճակը և թույլ չտալ համաճարակային ալիքի տարածումը։ Այդպես շատ լավ կլիներ»,- ասել է նա ռուսական НТВ (ՆՏՎ) հեռուստաալիքի «Крутая история» հաղորդման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համաճարակի զարգացման միջանկյալ սցենարը, վարակաբանը համարում է այն իրավիճակը, երբ աշխարհում կորոնավիրուսը կմնա ևս մեկ սեզոն, և «Եվրոպայի ժանտախտը ստիպված կլինեն մեկուսացնել համընդհանուր ջանքերով»: Այնուհետև, նրա կարծիքով, Չինաստանը ստիպված կլինի փակել իր սահմանները Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից, քանի որ իրենց իրավիճակը կայունանում է:

«Վատագույն սցենարն այն է, երբ այն իսկապես կտարածվի ամբողջ մոլորակով, <...>, այդ դեպքում մենք Ռուսաստանի տարածքում հաջորդ ձմեռային սեզոնը կանցկացնենք լիարժեք համաճարակի պայմաններում», - ասել է փորձագետը:

Բացի այդ, Շելանովը նշել է, որ Ռուսաստանի կենսաբանական անվտանգության համակարգը արդեն լուծել է հիմնական խնդիրը` հետաձգելով երկրում կորոնավիրուսի ժամանումը առնվազն երկու ամսով: Նման միջոցները թույլ են տվել կուտակել թեստ-համակարգեր, ստեղծել գործողությունների պլաններ, միջգերատեսչական համագործակցություն և ռազմավարական պահուստներ կազմել:-0-