Ռոսպոտրեբնադզորը պարզել է, թե ինչից է «մահանում» կորոնավիրուսը

02.08.2020, 16:17
Նշվում է, որ կորոնավիրուսը մակերեսների վրա մնում է մինչև 48 ժամ
Ռոսպոտրեբնադզորը պարզել է, թե ինչից է «մահանում» կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ցանկացած ախտահանիչ միջոց մահացու ազդեցություն է ունենում կորոնավիրուսի վրա: Այս մասին կիրակի հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան « Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Վեստի» ծրագրին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"
«Այս վիրուսի համար տրված կոնցենտրացիայի ցանկացած ախտահանիչ կործանարար է: Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչով ենք մենք սրբում, գլխավորն այն է, որ այն մշակվի ախտահանիչով», - ասել է նա:

Պոպովան հիշեցրել է նաև, որ կորոնավիրուսը մակերեսների վրա մնում է մինչև 48 ժամ:

 Համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 17,8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 685 հազար մարդ: -0-