Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը «շնորհակալություն է հայտնել» բժիշկներին տարբեր լեզուներով (ՖՈՏՈ)

13.04.2020, 16:52
Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը Զատկին «շնորհակալություն է հայտնել» բժիշկներին տարբեր լեզուներով. ՖՈՏՈ
Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը «շնորհակալություն է հայտնել» բժիշկներին տարբեր լեզուներով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյում Կորկովադու լեռան գագաթին գտնվող Հիսուս Ամենափրկչի արձանի մոտ անցկացվել է զատկական ծառայություն, որը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ փակ էր, հաղորդում է news.mail.ru-ն: 

Загружается новость ... "Лево"

Ծառայությանը ներկա էին միայն հոգևորականության մի քանի անդամ և ԶԼՄ-ի սահմանափակ թվով ներկայացուցիչներ: 

Աղոթքի ժամանակ արձանի վրա պատկերել են բժշկի հագուստ, այնպես որ Հիսուսը նմանվել է բժշկի: Նույնպես արձանի վրա հայտնվել է «շնորհակալություն» բառը տարբեր լեզուներով:

Բացի այդ, Քրիստոսի արձանի վրա հատուկ ցուցադրել են տեսանյութ՝ բրազիլացի բժիշկների մասնակցությամբ, ովքեր իրենց ձեռքում պահում են թերթիկներ՝ «Մենք կմնանք այստեղ հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ» գրառմամբ: Այդ արտահայտությունը մարտին դարձել է միջազգային բժշկական ֆլեշմոբ, որի շրջանակում ողջ աշխարհով մեկ բուժաշխատողները խնդրում էին մարդկանց պահպանել ինքնամեկուսացումը: -0-