Փորձագետները նշել են 5 պատճառ, թե ինչու է կաթը կարևոր երեխաների առողջության և զարգացման համար

20.01.2026, 12:34
Բազմաթիվ գիտական հետազոտություններ համոզիչ կերպով ցույց են տալիս, որ կովի կաթի կանոնավոր օգտագործումը կապված է երեխաների ավելի ներդաշնակ ֆիզիկական զարգացման և աճի ավելի լավ ցուցանիշների հետ
Փորձագետները նշել են 5 պատճառ, թե ինչու է կաթը կարևոր երեխաների առողջության և զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կաթը մնում է երեխաների սննդակարգի առանցքային մթերքներից մեկը՝ օրգանիզմն ապահովելով սպիտակուցներով, կալցիումով և վիտամիններով, որոնք անհրաժեշտ են աճի, զարգացման և իմունիտետի ձևավորման համար։ Բազմաթիվ գիտական հետազոտություններ համոզիչ կերպով ցույց են տալիս, որ կովի կաթի կանոնավոր օգտագործումը կապված է երեխաների ավելի ներդաշնակ ֆիզիկական զարգացման և աճի ավելի լավ ցուցանիշների հետ։ Ահա հինգ պատճառ, որոնք հաստատում են այս հրաշալի մթերքի օգտակարությունը։

1. Կաթը հարստացնում է կարևոր միկրոտարրերով

Կաթը պարունակում է B12, D և A վիտամիններ։ Այն հարուստ է միկրոտարրերով՝ կալցիումով, կալիումով, մագնեզիումով, ցինկով և թիամինով։ Բացի այդ, կաթը համարվում է ճարպաթթուների (օրինակ՝ օմեգա-3 և լինոլենաթթու) հիանալի աղբյուր։ Կաթի սննդային արժեքը կախված է դրանում պարունակվող ճարպի քանակից, ինչպես նաև կենդանիների կերակրման ձևից։

2. Կաթը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց

Еремян главная

Սպիտակուցն օգնում է մանկական օրգանիզմին ճիշտ աճել ու զարգանալ, ինչպես նաև մասնակցում է բջիջների վերականգնմանը և իմունային համակարգի կարգավորմանը։ Մեկ բաժակ կաթը պարունակում է 8 գ սպիտակուց, որը համարվում է լիարժեք. սա նշանակում է, որ դրա բաղադրության մեջ առկա են բոլոր անփոխարինելի ամինաթթուները։

3. Կաթը պահպանում է ոսկորների առողջությունը

Կաթի մեջ կան բազմաթիվ նյութեր, որոնք ամրապնդում են կմախքը՝ կալցիում, ֆոսֆոր, սպիտակուց, կալիում, մագնեզիում և մի շարք վիտամիններ։

4. Կաթն օգնում է կարգավորել քաշը

Երեք տարեկան երեխաների մասնակցությամբ կատարված հետազոտություններից մեկի միջոցով հաջողվել է ապացուցել, որ երեխայի սննդակարգում կաթի առկայությունը կարող է նվազեցնել գիրության ռիսկը։ Կաթի մեջ սպիտակուցի մեծ քանակությունը օգնում է երկար ժամանակ պահպանել հագեցվածության զգացումը և կարող է կանխել շատակերությունը։ Իսկ կալցիումի բարձր մակարդակը նպաստում է ճարպերի քայքայմանը և արգելակում դրանց ներծծումն օրգանիզմում։

5. Կաթն ապահովում է լավ աճ

Այն երեխաները, որոնք կանոնավոր կերպով կաթ են խմում, լավ են աճում։ Միևնույն ժամանակ, եթե երեխան կովի կաթ չի խմում, նրա մոտ նկատվում է աճի դանդաղում՝ հասակակիցների համեմատ։ Մասնավորապես, համաձայն American Journal of Clinical Nutrition-ի հետազոտության (որին մասնակցել է 2-ից 6 տարեկան ավելի քան 5030 երեխա), օրական մեկ բաժակ կովի կաթից հրաժարվելը հանգեցնում է նրան, որ երեխայի հասակը լինում է իր տարիքի միջին ցուցանիշից 0,4 սանտիմետրով ցածր։

Կարևոր է. երեխաները պետք է խմեն «ճիշտ» կաթ

Еремян

Փորձագետներն ընդգծում են, որ հատկապես կարևոր է այն կաթի որակն ու անվտանգությունը, որը խմում են երեխաները։ Օրինակ՝ «Երեմյան» ընկերությունը ստացել է մանկական կաթի սերտիֆիկատ՝ դառնալով Հայաստանում միակ արտադրողը, որի արտադրանքը պաշտոնապես ճանաչվել է անվտանգ և համապատասխան 3 տարեկանից բարձր երեխաների համար։ Սերտիֆիկատը հաստատում է կաթի մաքրությունը, 100% բնական լինելը և անվտանգությունը մանկական սննդի համար։

«Երեմյան» կաթնամթերքի գործարանին կաթը մատակարարվում է ընկերության սեփական ֆերմաներից, որոնք գտնվում են Հայաստանի էկոլոգիապես մաքուր շրջաններում։ Կովերի սննդակարգը մանրակրկիտ մշակված է այնպես, որ կաթը ներառի վիտամինների և ամինաթթուների ողջ շրջանակը։ Կիթի և մշակման նորարարական համակարգի շնորհիվ կաթը չի շփվում օդի հետ, ինչն էլ ապահովում է դրա մաքրությունը։

Երեմյանի արտադրանքն անցել է աուդիտ և ստացել սննդամթերքի անվտանգության միջազգային FSSC 22000 սերտիֆիկացում, որը սննդի անվտանգության ամենախիստ ստանդարտներից մեկն է։