Պետությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման հարցում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
15:50
14 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում է կայացրել հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ.ծրագրերը:
Загружается новость ... "Лево"
Ծրագրերը զեկուցեց և ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս նախագծով առաջարկվում է հաստատել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության 2020-2023թթ.-ի ծրագիրը, համաձայն հավելվածի և 2-ամսյա ժամկետում նաև ապահովել ԿԲ-ի հետ համագործակցությամբ մշակել ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև ծրագրի ապահովումը»,- նշել է Բաթոյանը:
Հետո նա ներկայացրել է նոր ծրագրի նպատակներն ու խնդիրը.
1)աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար,
2)խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում,
3)երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։
Ինչպես նշել է Բաթոյանը, նպատակային ծրագրերը 3-ն են.
միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր),
կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին (այսուհետ՝ կանխավճարի ապահովագրության ծրագիր),
Նախարարի խոսքով, 2020թ.-ի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 760 000 դրամ, և դրանից միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովման համար՝ 540 շահառուի, եւ երեխայի ծննդյան աջակցության համար՝ 300 շահառուի:
Ինչպես նշվում է ծրագրի նախագծում, միանվագ դրամական աջակցությունը տրամադրում է մարզային բնակավայրերում հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։ Անձը, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեկային վարկիշրջանակներում) միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։
Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.
բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայիցձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %,
շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխաներ,
ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքըգրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) և անչափահաս բոլոր երեխաների անունով,
հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։
2-րդ՝ կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են.
բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայիցձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 % և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %,
շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա,
Կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակներում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը կազմում է.
երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 30 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան վեց միլիոն դրամի չափով,
առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 20 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան երեք միլիոն դրամի չափով։
Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։
Հաջորդ՝ 3-րդ ծրագիրը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի հիմնական պայմաններն են.
երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30օրացույցային օրը,
հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։
Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմվում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ. Եթե շահառուի 1-ին կամ 2-րդ երեխան է, պետությունը վճարում է մարզերում վարկի մնացորդային գումարի 10 տոկոսի չափով, , իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը): 3-րդ կամ-րդ երեխայի դեպքում, պետությունը կվճարի վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը), իսկ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա պետությունը կվճարի վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը): Իսկ արդեն եթե շահառուն ունի 3-րդ և հաջորդ երեխա և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա պետությունը կվճարի վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 մլն. դրամը): -0-
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում