Փաշինյանը կոչ է արել ջնջել իր էջում քաղաքացիների մասին գրված վատ մեկնաբանությունները
05.06.2020,
13:15
Փաշինյանը կոչ է արել ջնջել իր էջում քաղաքացիների մասին գրված վատ մեկնաբանությունները

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր էջում քաղաքացիների մասին հրապարակված լուսնկարների և տեսանյութերի տակ գրվող վատ մեկնաբանություններին։
Վարչապետը կոչ է արել, բացառել մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետև խոսքը ուրիշների մասին չէ: Նա նշել է, որ Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց:
«Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել: Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարունկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք: Շնորհակալություն: Պահպանեք հակահամաճարակային կանոնները»,- գրել է Փաշինյանը։-0-
Загружается новость ... "Лево"
«Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են: Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով և վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները»,- գրել է նա Facebook-յան իր էջում։Վարչապետը կոչ է արել, բացառել մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետև խոսքը ուրիշների մասին չէ: Նա նշել է, որ Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց: