Փաշինյանն այցելել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոց և լսել հիվանդների պատմությունները (ՎԻԴԵՈ)

08.06.2020, 19:58
Փաշինյանն այցելել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներին և լսել նրանց պատմությունները. ՎԻԴԵՈ
Փաշինյանն այցելել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոց և լսել հիվանդների պատմությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որը մասնագիտանում է նոր կորոնավիրուսի բուժման գործում:

Загружается новость ... "Право"

Նա ծանոթացել է աշխատանքի կազմակերպման, թեստավորման, հիվանդների ախտորոշման և բուժման գործընթացին, զննել է հիվանդանոցի նոր մոդուլը և զրուցել հիվանդների հետ, ովքեր պատմել են իրենց մասին:

Երկուշաբթի ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ իր և իր ընտանիքի անդամների թեստերի պատասխանը բացասական է: Վարչապետը վարակվել էր հունիսի 1-ին:

Հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով:-0-