ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Գերմանիայի Բավարիա դաշնային նահանգի վարչապետ Մարկուս Զեդերը հաստատել է «Օկտոբերֆեստ» գարեջրի ավանդական փառատոնի չեղյալ հայտարարելը, որն մաեն տարի անց է կացվում Գերմանիայում:
Նա նշել է, որ համաձայն է Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռայտերի հետ, որ այս տարի փառատոն անցկացնելը չափազանց ռիսկային է երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին, հայտնում է « Իզվեստիան»՝ հղում անելով n-tv հեռուստաալիքին:
Ռայտերը շեշտել է, որ սա քաղաքի համար տնտեսական տեսանկյունից դժվար որոշում էր, քանի որ սպասվում էր, որ աշխարհի տարբեր երկրներից մինչև 6 միլիոն մարդ կգա «Օկտոբերֆեստին»:
2020-ին փառատոնը պետք է անցկացվեր սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը:
Загружается новость ... "Лево"
Գարեջրի փառատոնն առաջին անգամ անց է կացվել 1810 թվականի հոկտեմբերի 12-ին՝ թագաժառանգ արքայազն Լյուդվիգի և արքայադուստր Թերեզայի ամուսնության կապակցությամբ: Դրանից հետո փառատոնն անցկացվում էր գրեթե ամեն տարի: Փառատոնի ընթացքում հյուրերը ծախսում են ավելի քան 1 միլիարդ եվրո։ Այդ գումարը ստացվում է գարեջրի, նախուտեստների և հուշանվերների վաճառքից, հյուրանոցային եկամուտներից և տաքսիստների վճարներից: Փառատոնը համարվում է աշխարհում ամենամեծ հանրային խնջույքը:
Worldometer պորտալի վերջին տվյալների համաձայն՝ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 147 հազար դեպք, իսկ մահացել է 4862 մարդ, ևս 95,2 հազարը ապաքինվել է:-0-