432.8
4.09
410.12
+6
Եղանակը Երևանում
Հայ

Միսը փոխարինող 4 մթերք

18:15
09 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վերջերս մի շարք գիտնականներ եկել են այն եզրահանգման, որ Երկիր մոլորակի ռեսուրսները չեն կարող ապահովել աճող բնակչության սնվելու պահանջները, և մարդկությունը գոյատևելու համար ստիպված կլինի հրաժարվել մսից, գրում է medikforum.ru–ն։

Նոր տվյալների համաձաւն, որոնք ներկայացվել են Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, տավարի սպիտակուցի փոխարինումը բուսական սպիտակուցով կնպաստեր ջերմոցային գազերի արտանետման 25%–անոց նվազմանը, իսկ սննդի հետ կապված մահացության 5%–անոց նվազմանը։ Սակայն ինչո՞վ կարելի է փոխարիել միսը։

Եվ այսպես...

Ջրիմուռներ

водоросли

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ ջրիմուռը պարզապես խոտ է և որևէ սննդարար նյութ չի պարունակում։ Միաժամանակ, ըստ The Lancet–ի հրապարակման, իրենց սննդարար ներուժով ջրիմուռները չեն զիջում հավի ձվին, դրանք հագեցնում են և լավ յուրացվում օրգանիզմի կողմից։

Լոբի

красная фасоль, лоби

Հարվարդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ լոբին ոչ միայն չափազանց սննդարար է, այլև սպիտակուցով հարուստ օգտակար սննդամթերք է։ Գիտնականների տվյալներով, տավարի միսը լոբազգիներով փոխարինելու դեպքում կարելի է արդեն 2020թ.–ին հասնել ջերմոցային գազերի արտանետման նվազմանը։

Միջատներ

насекомые, стрекоза

Վաղ, թե ուշ մարդիկ միևնույնն է կգան նրան, որ կսկսեն միջատներ ուտել։ Իրականում, միջատները սպիտակուցի հիանալի աղբյուր են, որոնք նաև պարունակում են մեծ քանակի օգտակար ճարպաթթուներ, կալցիում, երկաթ, В խմբի վիտամիններ։ Միջատներն ավելի արագ են մեծանում և բազմանում, ինչպես նաև պահանջում են շատ ավելի քիչ հողատարածք և ջուր, ինչը նրանց արտադրությունը դարձնում է էկոլոգիապես նախընտրելի` անասնաբուծության համեմատ։

Ընկուզեղեն

орехи

Ընկույզի ցանկացած տեսակ պարունակում է սպիտակուց, չնայած դրանց տարբեր տեսակները տարբերվում են ճարպերի, վիտամինների և հանքանյութերի պարունակությամբ։ Բացի այդ, ընկուզեղենի աճեցումը կապված է մթնոլորտին սպառնացող ածխաթթվային գազի ավելի քիչ արտադրությամբ` անգամ միջատների համեմատ։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է