Միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու և Սալոմե Կինցուրաշվիլու շքեղ հարսանիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.06.2016, 18:39
Շաբաթ երեկոյան «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու` Սարգսի հարսանիքն էր։
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու և Սալոմե Կինցուրաշվիլու շքեղ հարսանիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ երեկոյան «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու` Սարգսի հարսանիքն էր։

Միլիարդատերը շքեղ հարսանիք էր կազմակերպել իր 23–ամյա ժառանգի և նրա 25–ամյա հարսնացու Սալոմե Կինցուրաշվիլու համար, ով Buy By Me առցանց նախագծի համասեփականատեր է, հայտնում է tatler.ru–ն։

 - рис.1

Ողջ գիշեր բազմագույն հորտենզիայի թփուտներով և նորապսակների սև–սպիտակ դիմանկարներով զարդարված դահլիճում հյուրերին զվարճացնում էին Անդրեյ Մալախովը և Տանյա Գևորկյանը, ռուսաստանի Պրիմադոննա Ալլա Պուգաչյովան, Վերա Բրեժնևան և Maroon 5 խումբը, որը դրանից մեկ օր առաջ համերգ էր տվել «Օլիմպիյսկի» ՄՀ–ում։

 - рис.2

Սարգիսն ու Սալոմեն նույնպես գեղեցիկ էին կազմակերպել ամեն ինչ` նրանք ծանոթության տեսաբացիկ էին նախապատրաստել, որտեղ ներկայացել էին «Մեղքերի քաղաք» ֆիլմի հերոսների կերպարներով։ Իսկ այնուհետև պարել են հայկական ազգային պար հյուրերի հիացած հայացքների ներքո։

 - рис.3

Սակայն ծրագրի մեխն ութհարկանի հարսանեկան տորթն էր, որը մի քանի րոպեով նույնիսկ խամրեցրեց հարսնացուի զգեստը Elie Saab–ից և Tiffany & Co.–ի Savoy ադամանդակուռ պսակաթագ, որը կրել է Քերի Մալիգանը «Մեծ Գեթսբի» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

 - рис.4

Ի դեպ, նորապսակները ոչ միայն սովոր են շռայլ հանգստի, այլ նաև շատ աշխատելուն։ Այսպես, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի շրջանավարտ Սարգիս Կարապետյանը, լինելով հոր ընկերության փոխտնօրենը, պատասխանատու է կոմերցիոն անշարժ գույքի համար հողատարածքի գնման պահից մինչև օպերատիվ ղեկավարություն։ Իսկ Սալոմե Կինցուրաշվիլին ՄՊՀ–ի իր ընկերուհիներ Յանա Դեմիդովիչի և Վիկտորիա Կալինովսկայայի հետ կառավարում են դիզայներական պարագաների առցանց խանութ։

Ըստ elle.ru-ի, հարսանիքն ամենաշքեղներից մեկն է եղել և, ընդհանուր առմամբ, դրա վրա ծախսվել է երկու միլիոն դոլար։ -0-