Մայրս հաղթահարեց կորոնավիրուսը. բլոգեր Դավիթ Մանուկյանը մոր հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)

29.05.2020, 10:55
Մայրս հաղթահարեց կորոնավիրուսը. բլոգեր Դավիթ Մանուկյանը մոր հետ լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
Մայրս հաղթահարեց կորոնավիրուսը. բլոգեր Դավիթ Մանուկյանը մոր հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի բլոգեր Դավիթ Մանուկյանն իր Instagram-ի էջում հայտնել է, որ իր մայրիկը ապաքինվել է կորոնավիրուսից:

Загружается новость ... "Лево"

«Մայրս հաղթահարեց կորոնավիրուսը: Երկար ժամանակ չէի ուզում խոսել այս մասին... դա երկար և բարդ պրոցես էր, չեմ ցանկանում որևէ մեկին նման խնդրի հանդիպել: Վարակը ընդհուպ մինչև 40 տոկոսով հասել էր թոքերին, բայց մենք հաղթհարեցինք այս հիվանդությունը»,- նշել է բլոգերը:

Մանուկյանը հայտնել է, որ հիմա իր մայրը առողջացել է և դրանից հետո 2 շաբաթ շարունակ կարանտինի մեջ է եղել և այսօր վերջինիս պաշտոնապես «բաց են թողել ազատության մեջ»:

«Պահպանեք ձեզ և հարազատներին ու մտերիմներին»,- եզրակափակել է բլոգերը գրառումը:

Ավելի վաղ Դավիթ Մանուկյանը ինտրիգի էր ենթարկել իր հետևորդներին՝ հայտնելով, որ գնել է էքսկլյուզիվ ավտոմեքենա, որն առաջինն է Ռուսաստանում։-0-

 - рис.1