ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մայիսի 25-ին կիրականացվեն Միսնկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթեր։ Այս մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Facebook-յան էջում։
Գրառման մեջ տեղեկացվում է, որ ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Միսնկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-