Մարդկանց «չիպավորո՞ւմ» են կորոնավիրուսի միջոցով․փորձագետը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել է կորոնավիրուսի միջոցով մարդկանց «չիպավորելու» կամ «կոդավորելու» սուտ լուրերի մասին։
Վերջին ժամանակներում համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր մարդկանց կոդավորում են կորոնավիրուսի նմուշառում վերցնելու ժամանակ և պատվաստման միջոցով (հաշվի չառնելով այն փաստը, որ այդ հիվանդության պատվաստանյութը դեռ գոյություն չունի)։
Նրա խոսքով այդ գործիքները բջջային հեռախոսներն ու սոցիալական ցանցերն են։ Դրանց միջոցով հնարավոր է վերահսկել, թե մարդը որտեղ է գտնվում։
«Պետք է որպես քաղաքացիներ, որպես հասարակություն պարտադրել, որ պետությունը ստեղծի հանրային վերահսկողության մեխանիզմներ, որպեսզի մենք կարողանանք իմանալ, թե ինպես են մեր տվյալներն օգտագործվում պետության կողմից»,- խորհուրդ է տվել մասնագետը։-0-