Կորոնավիրուսով հիվանդացածների մոտ իմունիտետ առաջանու՞մ է. պարզաբանում են փորձագետները

23.03.2020, 20:59
Փորձագետները պարզաբանել են` արդյոք իմունիտետ զարգանու՞մ է կորոնավիրուսով հիվանդացածների մոտ
Կորոնավիրուսով հիվանդացածների մոտ իմունիտետ առաջանու՞մ է. պարզաբանում են փորձագետները
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոր կորոնավիրուսով հիվանդացածների մոտ իմունիտետ է զարգանում, ասել է Ռուսաստանի Ռոսպատրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ՝ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Պոզներ» հաղորդման ժամանակ:

«Այսօրվա հետազոտությունները ցույց են տալիս, որ, այո, նոր կորոնավիրուսով առաջացած վարակիչ հիվանդությունից հետո իմունիտետ է զարգանում», - ասել է Պոպովան:

Загружается новость ... "Лево"

Նա բացատրել է, որ գերատեսչության հետազոտությունները ցույց են տալիս հիվանդացածների արյան մեջ M և G իմունոգլոբուլինների զարգացումը, որոնք պաշտպանում են օրգանիզմը կրկնակի վարակումից:

Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ առաջացած բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել է ավելի քան 150 երկրներում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես համավարակ: Համաձայն վերջին տվյալների ՝ աշխարհում վարակվել է ավելի քան 320 հազար մարդ, գրանցվել է ավելի քան 14 հազար մահ: -0-