Խոշոր ձեռնարկություններից մեկում կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի կառավարությնա նիստի ժամանակ հայտնել է Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկում կորոնավիրուսի հայտնաբերման դեպքի մասին։
«Երեկ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք դեպքի հաստատում, որն էպիդեմիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ հայտնաբերվել է գործատուի կողմից մուտքի պահին՝ ջերմաչափման ժամանակ, և էլի գործաուն փաստացի զերծ է մնացել մեծ վտանգից, որ հնարավոր էր 100-ավոր այլ աշխատակիցներ վարակվեին»,- նշել է Թորոսյանը՝ ընգծելով, որ այդ պատաասխանատվությունըպետք է հենց տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանցի իսկ շահից ելնելով։
Ես կոչ եմ անում որպեսզի հետևեն բոլոր կանոններին և կառրաղանանք կառավարելի ընթացքը կառավարելի ահել
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մի քանի օր անց կսկսեն գործել մի քանի ձեռնարկություններ և դրանք պետք է պատրաստ լինեն դրան։
«Ամսի 20-ից մենք պետք է հնարավորություն ընձեռենք տեքստիլ գործարաններին աշխատել, բայց եթե այդ գործարանների գործատուները և աշխատողներն առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետևանքների»,- նշել է վարչապետը։
Փաշինյաը նշել է, որ այդ ձեռնարկությունները կլինեն հատուկ հսկողության տակ և պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե ինչքանով են պահպանվում կանոնները։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է (նախկինում գործում էր Մարտի 16-ից ապրիլի 14-ը) 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Ապրիլի 16-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1159 հաստատված դեպք։ Բուժվել է 358 մարդ, 18 մարդ, ցավոք, մահացել է։–0–