Ինչպե՞ս է նշում ծննդյան տարեդարձը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացին (ՎԻԴԵՈ)

21.03.2020, 16:27
Ինչպե՞ս է նշում ծննդյան տարեդարձը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացին. ՎԻԴԵՈ
Ինչպե՞ս է նշում ծննդյան տարեդարձը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում կիսվել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանի տեղադրծ տեսանյութով։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են բժիշկները շնորհավորում մեկուսացման մեջ գտնվող անձանցից մեկի ծնունդը։

«Ծնունդդ շնորհավոր։ Մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,- տեսանյութի նկարագրությունում գրել է Վանեսյանը։-0-