Ինչպես է իրականացվում արտահիվանդանոցային թոքաբորբերի վարումը․ ԱՆ մանրամասնում է (ՖՈՏՈ)

18.06.2020, 19:13
Ինչպես է իրականացվում արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների վարումը․ ԱՆ մանրամասնում է. ՖՈՏՈ
Ինչպես է իրականացվում արտահիվանդանոցային թոքաբորբերի վարումը․ ԱՆ մանրամասնում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ COVID-19 հաստատված պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից` առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարաության Facebook-յան էջում։

Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից` ըստ առողջապահության նախարարի հրամանով հաստատած արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի:

Загружается новость ... "Лево"
«Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ բժիշկն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների մշտադիտարկում. ճշտվում են պացիենտի գանգատները, ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև տրամադրվում է տեղեկատվություն տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ, նաև հրահանգվում է առողջական վիճակի վատթարացման դեպքում անմիջապես կապ հաստատել բժշկի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-