ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ակնոց կրող մարդիկ տառապում են նրանից, որ բժշկական դիմակներով իրենք ոչինչ չեն տեսնում։ Սակայն այդ ամենն անցյալում է։ Քրտնող ակնոցների դեմ կա մի հնարք, որի մասին վաղուց գիտեն մատնահարդարները։ Ընդամենը 2 պարզ շարժում և դուք կմոռանաք այդ խնդրի մասին։ Այս մասին հայտնում է medialeaks.ru-ն։
Загружается новость ...
"Право"
Հայաստանում կորոնավիրուսի տարածման ֆոնին մայիսի 25–ից սահմանվում է պարտադիր «դիմակային ռեժիմ»։ Այսուհետ հայաստանցիները պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ ոչ միայն փակ տարածքներում, այլև բաց։
Աշխարհի շատ երկրներում այս կանոնը գործում է արդեն մի քանի ամիս։ Բայց ոչ բոլորին է հարմար դիմակի մշտական կրումը։ Հարցը նույնիսկ նրանում չէ, որ դրանով շոգ է կամ անհարմար է շնչել, այլ այն, որ մարդիկ ոչինչ չեն տեսնում, քանի որ ակնոցը քրտնում է։
Սոցցանցերում շատերը կիսվում են իրենց լուսանկարներով այս խնդրի շուրջ։ Սակայն վերջերս Twitter-ի օգտատերերից մեկը մի լուսանկար է հրապարակել, որում առաջարկում է դրա պարզ լուծումը։
«Հույս ունեմ, կփրկեմ ինչ-որ մեկի ակնոցը։ Մատնահարդարների հին ու բարի հնարքը․ պտտեք դիմակը, և օդը դուրս կգա կողքերից, այլ ոչ թե դեպի ակնոցը»,- գրել է նա։
Շատերը զարմացել են, թե ինչպես մինչև այդ իրենք չէին մտածել դրա մասին։-0-