«Իմ 33-ամյա ծնունդն այսօր քո վերածնունդ է, պապ». Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին (ՖՈՏՈ)

30.05.2020, 13:12
«Իմ 33-ամյա ծնունդն այսօր քո վերածնունդ է, պապ». Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին. ՖՈՏՈ
«Իմ 33-ամյա ծնունդն այսօր քո վերածնունդ է, պապ». Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը մեկնաբանել է հոր մահվան լուրերը:

Загружается новость ... "Лево"

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,- գրել է նա իր Facebook-յան էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Կոնջորյանի հայրը մահացել է կորոնավիրուսից, սակայն թե ինչից է  մահացել հայրը պատգամավորն իր գրառման մեջ չի նշել: -0-