ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1596 դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 728-ի, փաստացի բուժվում է 841 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը 16552 է: Մահացել է, ցավոք, 27 մարդ: -0-