Հնդկաձավարով նախաճաշ` արագ նիհարելու համար

16.12.2017, 11:48
Ո՞վ չի ուզում արագ նիհարել և միաժամանակ համեղ սնվել:
Հնդկաձավարով նախաճաշ` արագ նիհարելու համար
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ո՞վ չի ուզում արագ նիհարել և միաժամանակ համեղ սնվել: Եվ այդպիսի տարբերակ կա: Գոյություն ունի հրաշալի բաղադրատոմս, որը թույլ կտա ազատվել ավելորդ քաշից, թունավոր նյութերից` մաքրելով օրգանիզմը: Հարմար է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վերականգնել կազմվածքը:

Առավոտյան առաջարկվում է ուտել հատուկ ձևով պատրաստած հնդկաձավար: Այն պետք է խառնել կեֆիրի հետ: Պետք է նշել, որ վախենալ պետք չէ, քանի որ այն շատ համեղ է ստացվում, նույնիսկ ավելի համեղ, քան ավանդական պատրաստման ժամանակ:

Загружается новость ... "Право"

Երկու-երեք շաբաթ այսպես ամեն առավոտ նախաճաշելուց հետո օրգանիզմը կմաքրվի և կառողջանա, կանհետանան գոտկատեղի ավելորդ սանտիմետրերը: Բայց այն նաև արդյունավետ է շաբաթական մեկ անգամ` որպես բեռնաթափման տարբերակ:

Եվ այսպես, պատրաստման եղանակը ներկայացնում է women-page.ru-ն:

Կազմությունը. մեկ բաժնի համար պետք է երկու մեծ գդալ հնդկաձավար և 200 գրամ կեֆիր:

ա) հնդկաձավարը մաքրել և լվանալ, չորացնել քամիչի վրա

բ) տեղափոխել լայն ամանի կամ մեծ փիալայի մեջ, ավելացնել 200 գրամ կեֆիր
գ) փակել և թողնել գիշերը

Առավոտյան կեֆիրով հնդկաձավարն արդեն պատրաստ է: Եթե ցանկանում եք այն ավելի համեղ դարձնել, կարող եք ավելացնել կտրատած կանաչի կամ չորամիրջ, ընկույզ, մեղր: Նիհարեք և մաքրեք օրգանիզմը և եղեք գեղեցիկ ու առողջ: -0-