ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման աճը կայուն է․ Թորոսյանը հայտնել է իրեն անհանգստացնող գործոնը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման տվյալները։
Կա նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում:
Ըստ Թորոսյանի սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու:
«Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե' մարզային, թե' Երևանի բուժհաստատություններում»,- նշել է Թորոսյանը։
Նա շեշտել է, որ բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների:-0-