Հայտարարվել է աշխարհում կորոնավիրուսի համավարակի վերջնաժամկետը
27.04.2020,
22:10
Հայտարարվել է աշխարհում կորոնավիրուսի համավարակի վերջնաժամկետը
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Սինգապուրի տեխնոլոգիական և դիզայնի համալսարանի վերլուծաբանները հաշվարկել են, որ Ռուսաստանում կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի հուլիսի 19-ին: Ամբողջ աշխարհում համաճարակը կավարտվի դեկտեմբերի 8-ին: Այս մասին ասվում է համալսարանի նյութերում, հաղորդում է rb.ru-ն։
Ըստ կանխատեսման՝ Ռուսաստանում վարակվածների թիվը մայիսի 19-ին կնվազի 97% -ով, մինչև մայիսի 27-ը՝ 99% -ով:
Загружается новость ...
"Право"
Վերլուծաբանների գնահատմամբ՝ կորոնավիրուսի տարածումը ԱՄՆ-ում կավարտվի օգոստոսի 26-ին, Կանադայում՝ օգոստոսի 8-ին, Մեծ Բրիտանիայում՝ օգոստոսի 13-ին, իսկ Գերմանիայում՝ հուլիսի 31-ին: Այլ երկրների համար կանխատեսումները հետևյալն են. Իսպանիա՝ օգոստոսի 6, Ֆրանսիա՝ օգոստոսի 4, Իտալիա՝ օգոստոսի 24, Ճապոնիա՝ սեպտեմբերի 25, Իրան՝ հոկտեմբերի 21:
Այսօր աշխարհում կա կորոնավիրուսով վարակված 3 միլիոն մարդ: 207 հազարը մահացել է, ապաքինվել է 875 հազար մարդ: Ռուսաստանում վարակվածների թիվը հասնում է 87 հազարի, մահացել է 794-ը, ապաքինվել է 7,3 հազար հիվանդ: -0-