ՀՀ-ում նախորդ օրերին մահացել է կորոնավիրուսով հիվանդ 2 պացիենտ․ ԱՆ-ն մանրամասնում է

29.04.2020, 11:22
ՀՀ-ում նախորդ օրերին մահացել է կորոնավիրուսով հիվանդ 2 պացիենտ․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախորդ օրերին մահացել է կորոնավիրուսով հիվանդ 2 պացիենտ․ ԱՆ-ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում:

ԱՆ-ն նշում է, որ այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։

«Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-