Հայաստանի կառավարությունը մոտ 20 հյուրանոց է վարձակալել կորոնավիրուսով հիվանդներին տեղավորելու համար (ՎԻԴԵՈ)
21:31
06 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի կառավարությունը մոտ 20 հյուրանոց է վարձել կորոնավիրուսով հիվանդներին տեղավորելու համար, երկուշաբթի՝ Facebook-յան իր էջում ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դու գիտեք, որ մեծ թվով մեկուսացվածներ և նույնիսկ կորոնավիրուսի դրական արդյունքով քաղաքացիներ, որոնք առողջական վիճակը թեթև է գնահատվում, գտնվում են հյուրանոցներում։ Այդ ծառայությունների համար հյուրանոցները վճարվում են։ Եթե չեմ սխալվում, տվյալ պահին կառավարությունն արդեն 20 հյուրանոց է վարձել»,- ասաց նա։
Փաշինյանը նշել է, որ դա անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար, բայց միևնույն է «այս պայքարի արդյունքում տվյալ հյուրանոցները եկամուտ կստանան»։
«Իհարկե, դա այն չէ, ինչ նրանք կստանային զբոսաշրջիկներից, բայց համարում եմ, որ ինչ-որ չափով համարվում է կառավարության և հյուրանոցային բիզնեսի կարևոր օգնություն»,- ասաց վարչապետը։-0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում