Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը մայրիկ է դարձել (ՖՈՏՈ)
11.10.2017,
19:46
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ունեցել է իր առաջնեկին։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն առաջնեկ է ունեցել։
Գոհարն ու Նարեկ Վան Աշուղաթոյանը որդուն Վան են կոչել։ Գասպարյանն Instagram–ի իր էջում նորածին որդու լուսանկարն է տեղադրել։
«Մեր Վանը լույս աշխարհ է եկել: Աստված պահապան մեր որդուն և աշխարհի բոլոր մանուկներին»,– գրել է Գասպարյանը։
Գասպարյանն ու Աշուղաթոյանն ամուսնացել են 2016 թվականի հունիսին։ Նարեկ Վան Աշուղաթոյանը ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի բաժնետերն է, ինչպես նաև «Ծիրանի» մշակութային ցանցի ղեկավարը։ -0-

Загружается новость ... "Лево"