Գիտնականներն ավարտել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումները

12.07.2020, 14:38
Գիտնականներն ավարտել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումները
Գիտնականներն ավարտել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումը հաջողությամբ ավարտվել է, իսկ դրա անվտանգությունը հաստատված է, հաղորդում են Սեչենովսկի համալսարանի գիտնականները: Օրգանիզմի միակ բացասական ազդեցությունը պատվաստմանը դարձել է մարմնի բարձր ջերմությունը սրսկումից հետո առաջին օրերի ընթացքում:

Սեչենովսկու համալսարանը հաջողությամբ ավարտել է կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները, ինչպես հաղորդում է Forbes.ru-ն, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտել է տրանսլյացիոն բժշկության և կենսատեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովը:

Պատվաստանյութը մշակել են Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի մասնագետները: Կլինիկական փորձարկումները տարվում էին հուլիսի 18-ից: Կամավորներին բաժանել էին երկու խմբի: Առաջինի մասնակիցները ստանում են պատվաստանյութի մեկ չափաբաժին, երկրորդը՝ երկու: Բոլոր մասնակիցների փորձարկումների ընթացքում իրենց շատ լավ են զգացել, նշել է Սեչենովսկու համալսարանի բժշկական մակաբուծության, արևադարձային և տրանսմիսիվ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը: Ներարկումը օրգանիզմի վրա բացասական ազդեցություն չի առաջացրել՝ բացառությամբ պատվաստումից հետո առաջին օրերի ըթնացքում առաջացած ջերմության:

Загружается новость ... "Лево"
Ուսումնասիրության այս փուլում գիտնականների համար կարևոր էր ցույց տալ պատվաստանյութի անվտանգությունը մարդու առողջության համար, նշել է Լուկաշևը: «Պատվաստանյութի անվտանգությունը հաստատվել է: Դա համապատասխանում է այն պատվաստանյութերի անվտանգությանը, որոնք ներկայումս առկա են շուկայում », - շեշտել է նա: Ըստ Տարասովի, փորձարկման մասնակիցները շուտով կվերադառնան իրենց բնականոն կյանքին, կկարողանան սպորտով զբաղվել, սովորել և գնալ աշխատանքի: Դուրս գրելուց հետո բժիշկները կշարունակեն վերահսկել, թե ինչպես է դրսևորվում նրանց իմունիտետը:

Առողջապահության նախարարությունը Գամալեայի կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար իր թույլտվությունն է հայտնել հունիսի կեսերին: Դրա հաստատված արդյունավետության մասին այս շաբաթ արդեն հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Փորձարկման առաջին կամավորներից  մեկը  Ուղղակի ներդրումային ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն էր: Նա նշեցլ է , որ պատվաստանյութի արտադրությունը կարող է սկսվել արդեն սեպտեմբերին: Պատվաստանյութի նախատիպը  փորձարկվել  են նաև հենց Գամալեյի կենտրոնի աշխատակիցների կողմից: Նրանց մոտ  ձևավորվել են  վիրուսը չեզոքացնող հակամարմիններ:-0-