ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․ /Նովոստի-Արմնիա/․ Գեղարքունիքի մարզում՝ վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Այս մասին հայտնել է Գեղարքունիաի մարզպետ Գնել Սանոսյանը։
Загружается новость ... "Лево"
«Արդեն ունենք ապաքինվածներ. առողջացել է 19 մարդ»,- Նշել է նա Facebook-յան իր էջում։
Ըստ Սանոսյանի ներկայացրած տվյալների՝ մարզում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170-ի, գրանցվել է 2 մահ։
Հայաստանում մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով:-0-