Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

16.05.2020, 18:24
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարակվել է կորոնավիրուսով
Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Արմենիա» հեռուստաալիքի հաղորդավար Վահե Ղազարյանը։

«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում»,- գրե է նա։

Այս լուրը հաստատել են նաև shamshyan.com-ում։

«Գ. Շամշյանի ինքնազգացողությունը լավ է, նա այժմ գտնվում է մեկուսացման մեջ»,- ասվում է կայքում։-0-