Facebook-ում և Messenger-ում «հոգատար» էմոջիներ կհայտնվեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում (ՖՈՏՈ)

18.04.2020, 11:15
Facebook-ում և Messenger-ում կհայտնվեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում աջակցություն արտահայտող «հոգատար» էմոջիներ. ՖՈՏՈ
Facebook-ում և Messenger-ում «հոգատար» էմոջիներ կհայտնվեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Էմոջիներ, որոնք կորոնավիրուսի համավարակի ընթացքում հավանություն և հոգատարություն են արտահայտում, մյուս շաբաթ հասանելի կիլինեն Facebook-ի ու Messenger-ի օգտատերերի հանար, այս մասին ուրբաթ հայտնել է ամերիկյան The Verge պորտալը:

Загружается новость ... "Лево"

Էմոջիներից մեկը դեղին սմայլիկն է, որն իրեն է սեղմում կարմիր սրտիկ, իսկ երկրորդը՝ բաբախող նուրբ յասամանագույն սիրտ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հույս ունենք, որ նման կերպ մարդիկ հնարավորություն կստանան իրենց աջակցությունն արտահայտելու կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում»,- մեջբերում է պորտալը Facebook-ի ներկայացուցչի հայտարարությունը:

Ինչպես նշվում է The Verge-ում, սա 2015թ.-ից ի վեր էմոջիների ցանկի առաջին ընդլայնումն է, երբ ի լրումն սկզբնական «լայքի» հայտնվում են նշաններ, որոնք արտահայտում են էմոցիաների լայն շրջանակ՝ սեր, տխրություն, վրդովմունք, հիացմունք և ծիծաղ: -0-