Էջմիածնից դուրս եկող ճանապարհները կփակվեն․ 27-ից բաց կլինի միայն 3-ը

15.03.2020, 22:53
Էջմիածնից դուրս եկող ճանապարհները կփակվեն․ 27-ից բաց կլինի միայն 3-ը
Էջմիածնից դուրս եկող ճանապարհները կփակվեն․ 27-ից բաց կլինի միայն 3-ը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ժամը 23:00-ից Էջմիածնեցիները կկարողանան առկա 27 ելքերից օգտվել միայն 3-ից։

Այս մասին հայտնել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«Բոլոր էջմիածնեցիներին խնդրում ենք քաղաքը լքել առաջինը՝ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհով, որտեղ կլինի բուժկետ և ոստիկանական կետ, այսինքն՝ ջերմաչափում կիրականացնեն, երկրորդը՝ Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհով՝ դեպի Շահումյան գյուղ գնացող ճանապարհն է դա։ Եվ երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհով՝ Ոսկեհատ գնացող ճանապարհը»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նշված երեք ճանապարհները բաց կլինեն, մնացած բոլոր ճանապարհները՝ փակ։ Վարչապետը նշել է, որ ջերմաչափում կիրականացվի, և այն քաղաքացիներին, ովքեր ջերմություն կունենան, կխնդրեն ինքնամեկուսացվել։

«Վաղը առավոտյան նաև կառավարությունում կլինեն քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչ այլ միջոցներ կան, որոնք կարելի է ձեռնարկել, և կ՞ա արդյոք, նման միջոցներ կիրառելու անհրաժեշտություն։ Այս պահի դրությամբ մեր տպավորությունն այն է, որ որոշ հավելյալ միջոցներ, այնուամենայնիվ, պետք է ձեռնարկենք»,- նշել է Փաշինյանը։-0-