«Դիմակ-չելենջ» Հայաստանի վարչապետից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական օրինակով ցույց էլ տվել, թե ինչպես պետք է հետևել դիմակ կրելու կանոններին։ Նա Facebook-յան իր էջում դիմակով լուսանկարներ է հրապարակել մեքենայի մեջից և աշխատանքի վայրից։
«Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»,- գրել է վարչապետը նկարի մեկնաբանություններում։
Փաշինյանի օրինակին հետևել են այլ պաշտոնյաներ՝ սոցցանցերում հրապարակելով դիմակով նկարներ։
Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Facebook-յան իր էջում մեքենայի մեջից դիմակով լուսանկար է հրապարակել՝ օգտագործելով վարչապետի տեքստը։
Նույն տեքստն է օգտագործել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր դիմակով նկարի մեկնաբանության համար։
Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջի գլխավոր նկարը փոխել է՝ տեղադրելով դիմակով փողոցում կանգնած լուսանկար։
«Նոր նորմալը»,- մեկնաբանել է Թորոսյանն իր նկարը։
Երևանի քաղաքապետը նույնպես հետևել է նրանց օրինակին և իր Facebook-յան էջում հրապարակել դիմակով նկար իր աշխատավայրից՝ Հայաստանի և Երևանի դրոշների մոտ։