Դերասան Դմիտրի Խառատյանը դարձել է կամավոր և օգնում է կորոնավիրուսի պատճառով ռիսկային խմբում գտնվողներին (ՎԻԴԵՈ)

29.03.2020, 17:01
Դերասան Դմիտրի Խառատյանը դարձել է կամավոր և օգնում է կորոնավիրուսի պատճառով ռիսկային խմբում գտնվողներին. ՎԻԴԵՈ
Դերասան Դմիտրի Խառատյանը դարձել է կամավոր և օգնում է կորոնավիրուսի պատճառով ռիսկային խմբում գտնվողներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի հայազգի դերասան, բոլորիս հայտնի գարդեմարին Դմիտրի Խառատյանը դարձել է կամավոր և օգնում է տարեցներին, հաղորդում է «Телеканал 360»-ը: 

Դերասանն իր կնոջ հետ միացել է Կրասնոգորսկի շրջանում գործող կամավորական ջոկատին, որի անդամները մթերք են մատակարարում կորոնավիրուսի պատճառով ռիսկային խմբում գտնվող մեծահասակներին, ովքեր ներկա պահին տանը մնալու կարիք ունեն:

Խառատյանն ու Մարինա Մայկոն թոշակառու տարեցներին մատակարարում են կերակուր և դեղորայք և շփվում նրանց հետ: Ժողովրդական արտիստը նաև չի մոռացել զանգահարել իր մորը, ում, ինչպես պարզվել է, արդեն հասցրել են օգնել այլ կամավորները: Մայրը խոստովանել է, որ գտնվում է որդու խիստ հսկողության ներքո: -0-

Տեսանյութը՝ Телеканал 360-ի