COVID-19-ի 289 նոր դեպք, 75 առողջացում և 4 մահ մեկ օրում. ԱՆ-ն ներկայացրել է կորովիրուսային իրավիճակը ՀՀ-ում

26.05.2020, 11:08

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 52554 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-