Կորոնավիրուսից մահացության վրա մի կարևոր գործոն է ազդում

11.07.2020, 16:34
Գիտնականներն անվանել են կորոնավիրուսից մահացության վրա ազդող կարևոր գործոնը
Կորոնավիրուսից մահացության վրա մի կարևոր գործոն է ազդում

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Համավարակի ժամանակ արյան մեջ շաքարի մակարդակը պետք է հատկապես ուշադիր վերահսկել:

Արյան բարձր շաքարի դեպքում COVID-19- ի ծանր ընթացքը բարձրացնում է մահացության ռիսկը ավելի քան երկու անգամ: Նման եզրակացության են եկել չինացի գիտնականները, որոնք հետազոտել են Ուհան քաղաքի ավելի քան 600 բնակիչներ, ովքեր հիվանդացել էին հունվարի 24-ից փետրվարի 10-ը: Այս մասին գրում է medikforum.ru-ն։

Հետազոտողները պարզել են, որ արյան մեջ համեմատաբար բարձր ագլյուկոզա ունեցող մարդիկ մահացել են վիրուսից առաջացած բարդություններից 2,3 անգամ ավելի հաճախ, քան մյուս հիվանդները: 

Загружается новость ... "Лево"
«Այս դեպքում դժվար է ենթադրել, որ բոլոր այս մարդիկ նախկինում տառապել են չբացահայտված շաքարախտով, քանի որ գլյուկոզի բարձր մակարդակ ունեցող հիվանդների ընդհանուր թիվը մոտենում էր 29 տոկոսին, մինչդեռ Չինաստանի բնակչության միայն 12 տոկոսը շաքարախտ ունի», - ասվում է Diabetologia ամսագրում հրատարակված հետազոտության մեջ::

Արյան մեջ գլյուկոզի և մահացության միջև կապը հասկանալի է․ բարձր շաքարը նպաստում է արյան թրոմբի և բորբոքումների ձևավորմանը, ինչպես նաև վատթարացնում արյան անոթների աշխատանքը:-0-