Կորոնավիրուսից մահացել է ՊԵԿ աշխատակից, 41-ամյա Ռաֆաել Գյուլասարյանը (ՖՈՏՈ)

31.07.2020, 13:10
Կորոնավիրուսից 41 տարեկանում մահացել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը. ՖՈՏՈ
Կորոնավիրուսից մահացել է ՊԵԿ աշխատակից, 41-ամյա Ռաֆաել Գյուլասարյանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը։ Այս մասին ասվում է ՀՀ ՊԵԿ-ի Facebook-յան էջում։ 

Загружается новость ... "Лево"
«Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը»,- ասվում է գրառման մեջ։ 

Նշվում է, որ նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: 

«ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆաել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- նշվում է ՊԵԿ մամուլի խառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է news.am-ը, Ռաֆայել Գյուլասարյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուս հիվանդություն:-0-