Կորոնավիրուսից մահվան 2 նոր դեպք է գրանցվել․ ԱՆ-ն մանրամասնում է
11.04.2020,
11:11
Կորոնավիրուսից մահվան 2 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 13 դեպք․ ԱՆ-ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով՝ 86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
«Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»,- գրել է նիկողոսյանը։-0-

