Չինաստանը Հայաստանին 2,5 տոննա քաշով նորարական ախտահանիչ միջոցներ է նվիրաբերել

26.04.2020, 15:28
Չինաստանը Հայաստանին 2,5 տոննա քաշով նորարական ախտահանիչ միջոցներ է նվիրաբերել
Չինաստանը Հայաստանին 2,5 տոննա քաշով նորարական ախտահանիչ միջոցներ է նվիրաբերել
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Չինական Hebei Youjie Weishi ztechnology Co., Ltd ընկերությունը Հայաստանին նվիրաբերել է 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Ըստ հայտարարության՝ ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Արարողություն սկզբում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդես է եկել ներածական խոսքով և շնորհակալություն հայտնել չինացի գործընկերներին ցուցաբերվող օգնության համար։

Ընկերության տնօրենը ներկայացրել է ընկերության արտադրանքը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մարդկությանը վրա հասած վարակը։

«Դեսպանության անունից նրանց հանձնվեց համապատասխան շնորհակալագիր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հայաստանում ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1746–ի: Առողջացել է 833, մահացել, ցավոք, 28 մարդ: --0-