Բիլ Գեյթսը մեկնաբանել է COVID-19–ի պատվաստանյութի միջոցով մարդկությանը չիպավորելու մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկացի ձեռնարկատեր և «Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է այն պնդումները, որ ինքը ցանկանում է օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի պատվաստանյութը՝ աշխարհի բնակչությանը չիպավորելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Business Insider» պորտալին:
«Ես միկրոչիպի նման բաներով երբեք չեմ զբաղվել: Դա ժխտելը շատ դժվար է, քանի որ դա շատ հիմար է կամ տարօրինակ», - մեջբերում է պորտալը ձեռներեցի խոսքերը: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ նման տեսությունները կարող են խոչընդոտել պատվաստանյութի տարածմանը և կոլեկտիվ իմունիտետի առաջացմանը:
Համացանցում հաճախ են հայտնվում սուտ լուրեր այն մասին, որ կորոնավիրուսի տարածումը հատուկ գործողություն է պատվաստումների ժամանակ մարդկանց չիպավորելու համար:-0-