Բաթում և Քութայիս քաղաքները բացվել են մուտքի և ելքի համար

05.05.2020, 15:52
Վրացական Բաթում և Քութայիս քաղաքները բացվել են մուտքի և ելքի համար
Բաթում և Քութայիս քաղաքները բացվել են մուտքի և ելքի համար
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․ /Նովոստիճ-Արմենիա/․ Երեքշաբթի օրվանից բացվել են վրացական երկու խոշոր քաղաքներ Բաթումը (Աջարիայի ինքնավար հանրապետություն) և Քութայիսը (Իմերեթի տարածք), որոնք փակվել են կորոնավիրուսի պատճառով ապրիլի 15-ից, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ հղում անելով Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեին:

«Բաթումում արդեն հնարավոր է առանց որևէ սահմանափակումների տեղաշարժը, բայց դա պետք է տեղի ունենա նախքան պարետային ժամը: Պարետային ժամը կրկին ուժի մեջ է մտնում: Ինչ վերաբերում է ճանապարհային անցակետերին, ապա դրանք կմնան՝ քաղաք մուտք գործող մարդկանց ջերմաստիճանի ստուգում անցկացնելու համար», - ասել է Կոմախիձեն:

Բաթումը և Քութաիսը բացելու որոշումը երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ կառավարության նիստում: Թբիլիսի և Ռուսթավ  քաղաքները կմնան փակ:

Загружается новость ... "Лево"
Ապրիլի 15-ին Թբիլիսին, Բաթումը, Քութայիսը և Ռուսթավը փակվել էին մուտքի և ելքի համար՝ երկրի տարածքում նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում: Սկզբնապես, այդ որոշումը կայացվել էր 10 օրով, բայց արտակարգ դրությունը երկարաձգվելուց հետո՝ մինչև մայիսի 22-ը, այս հարցը հետաձգվել էր անորոշ ժամանակով: Այս չորս ամենամեծ քաղաքների բնակիչների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1.6 միլիոն մարդ:

Վրաստանում համաճարակի պատճառով մարտի 21-ից մայիսի 22-ը գործում է արտակարգ դրություն: Բացի այդ, պարետային ժամ է սահմանվում ամեն օր ժամը 21: 00-ից 06: 00-ը։

Վերջին տվյալնորվ՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 593 դեպք: Վարակված վրացական ևս երեք քաղաքացի բերվել է արտերկրից հայրենիք: 223 մարդ ապաքինվել է: Ավելի քան 4,8 հազար մարդ գտնվում է կարանտինում, 500-ը հիվանդանոցներում, 9 հիվանդ մահացել է:-0-