ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Արտաշատի բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կենտրոնից դուրս գրված կորոնավիրուսով հիվանդ պացիենտների մասին։
«Արտաշատի բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի, մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը»,- ասվում է ԲԿ-ի Facebook-յան էջում։
Загружается новость ... "Лево"
Ըստ գրառման՝ անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացիենտներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ:
«Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը թանկ է, յուրաքանչյուր պացիենտի ապաքինումը՝ կարևոր ձեռքբերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-