Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած

28.04.2020, 12:38
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /Նվոստի-Արմենիա/․ Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը։

«Վարակվածներից 128-ը՝ առողջացել են, 4-ը՝ մահմահացել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,- գրել է մարզպետը։

Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով:-0-